Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Մեր ճակատագրի հետ կապված լրջագույն որոշումները միշտ էլ ուրիշներն են կայացրել

Մեր ճակատագրի հետ կապված լրջագույն որոշումները միշտ էլ ուրիշներն են կայացրել
08.01.2025 | 08:17

Քեզ հետ կապված հարցերում հզորների մեկը մյուսին բանի տեղ դնելը չպետք է շփոթել նրանց կողմից քեզ բանի տեղ դնելու հետ։

Պետություն-պետություն խաղալիս՝ կա հզորության մի սահման, որից ներքև որևէ մեկը քեզ այլևս բանի տեղ չի դնի։

Հարցի լուծումը իրական հզորություն ունենալն է, ոչ թե քայլ առ քայլ թուլանալը ու հետն էլ հզորանալու իմիտացիա անելը։

Իսկ թուլանալու հարցում ամենակարևոր գործոնը հասարակության պառակտվածությունն է, որը մեզնում խորացման հստակ տենդենց ունի։

Հզորացման մյուս կարևոր գործոնը նպատակային ձևով մտավոր կյանքի մակարդակի բարձրացումն է հասարակության մեջ։

Այնինչ, այս ոլորտում մենք հստակորեն տեսնում ենք դեպի գահավիժում գնացող անկում, որը տեսնելու համար բավական է համեմատել մեր այսօրվա վիճակը անցյալ դարի 80-ականների վերջերի մեր վիճակի հետ։

Մտավոր կյանքի գահավիժման վկան էլ մեր կրթական համակարգի աղետային վիճակն է։

Վերջապես պետք է հասկանալ, որ մեր ճակատագրի հետ կապված լրջագույն որոշումները միշտ ուրիշներն են կայացրել, և որևէ նշան չկա, որ հիմա այդ ամենը ուրիշ ձևով է լինելու, ինքնախաբեությունն էլ շատ վտանգավոր բան է։

Դրա համար պետք է գոնե կարողանանք մեր լավն ու վատը շատից-քչից հասկանալ ու գիտակցաբար նպաստել մեզ համար լուրջ պոտենցիալ ունեցող և ուրիշների կողմից կայացվող կարևոր որոշումներին։

Դա էլ հնարավոր է միայն այդ գործերի մեջ հայրենասեր, հասկացող ու նաև գիտակ մարդկանց ներգրավելով։

Այս գործում անհասկացողների կողմից հույս կապել հզորների հակասությունների վրա խաղալու հետ, անհեռանկար բան է։

Այդ բանում համոզվելու համար պարզապես կարելի է նայել անհամեմատ ավելի հզոր Ուկրաինայի և շատ ավելի ունակ Զելենսկու վիճակին։

Աշխարհում հարցերը լոմով են լուծվում, իսկ ինչպես հայտնի է՝ "против лома нет приёма"։

Ապրելու կամքն ու լրջությունն ու՜ր, մենք ուր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ